Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

18.05.2020

Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, EasyPay վճարահաշվարկային ընկերությունը և Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը: Այսուհետ Յունիբանկի հաճախորդները կարող են իրականացնել վարկի մարումներ և փոխանցումներ իրենց բանկային հաշիվներին EasyPay-ի ավելի քան  2000 տերմինալներով և Easywallet հավելվածով։ Բոլոր վճարումներն կատարվում են օնլայն ռեժիմում՝ հաշված րոպեների ընթացքում:

Ընկերությունների միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկելու վճարման ևս մեկ՝ հարմար և արագ տարբերակ, նվազեցնելով կանխիկի հետ շփումը: