Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

19.03.2020

Յունիբանկն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։

Մաղթում ենք բոլորիս առողջություն:  

Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Եթե ցանկանում եք կատարել փոխանցում՝ միացեք
https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5054/?fbclid=IwAR061JtG-XKs_xmP9gjMY3vZsdODznuhx-qYyS4IjiJsVB-EpUzbZlRXcsA