Յունիբանկը մասնակցում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառմանը

23.03.2020

Յունիբանկը, հավատարիմ մնալով բիզնեսին աջակցելու իր քաղաքականությանը, միանում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված միջոցառման շրջանակներում Յունիբանկը սկսում է վարկային հայտերի նախնական հավաքագրումը:

Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։
 
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները վարկային ծրագրից օգտվելու համար կարող են դիմել բանկ՝

 

էլեկտրոնային փոստի միջոցով: Վարկերը տրամադրվելու են մինչև 24 ամիս ժամկետով և անկանխիկ եղանակով՝ հստակ նշված նպատակների համար:

Վարկավորման մանրամասն պայմանների հրապարակումը և դիմումների ուսումնասիրությունը բանկը կսկսի միջոցառման շրջանակներում ծրագրի վերջնական հաստատումից հետո:


Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55