ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

07.12.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում.

  • անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
  • անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
  • անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
  • վերանորոգման աշխատանքների իրականացում,
  • կառուցման իրականացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով:

Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանները.

  • նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած;
  • տարեկան տոկոսադրույք` 3,5% -13,7%;
  • արդյունավետ տոկոսադրույք` 6% -15%;
  • վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի;
  • վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի;
  • վարկի նվազագույն գումար` 1 միլիոն ՀՀ դրամից սկսած;
  • վարկի առավելագույն գումարը` մինչև 80 միլիոն ՀՀ դրամ;
  • վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց: