ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար

22.10.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:

 

Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են.

  • իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,

  • անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,

  • առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով:

 

Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններ.

  • Վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ,

  • Լիզինգ,

  • Ֆակտորինգ,

  • Ավանդներ,

  • Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,

  • Բիզնես քարտեր,

  • Փաստաթղթային գործառնություններ:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար: