ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

05.02.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ:
Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով:
Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից.

  • քարտի մնացորդի հարցում,
  • գումարի կանխիկացում
  • սեղմ քաղվածքի ստացում,
  • քարտից քարտ փոխանցումներ ցանկացած Visa և Mastercard քարտերին` թողարկված ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 
  • կոմունալ վճարումներ
  • քարտի PIN-ի փոփոխություն


ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում`2019 թ. ավարտին թիվը հասցնելով մինչև 200-ի:


Բոլոր բանկերի բանկոմատների հասցեներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ