ՎՏԲ բանկի նախկին աշխատակիցը պնդում է, որ իրեն հանձնարարել են վարչապետի հասցեին վատ մեկնաբանությունները թարգմանել՝ Մոսկվա ուղարկելու համար

11.06.2020

Դիանիտա Ռեյնա անունով օգտատերը գրել է, որ դուրս է եկել ՎՏԲ-Հայաստան բանկից և այլևս չի զբաղեցնում PR մասնագետի պաշտոնը: Նա ընդունվել է աշխատանքի 2018թ.-ին՝ լի էներգիայով, բայց շուտով հասկացել է, թե «ուր է ընկել»:

«Հեռավար աշխատելու իմ խնդրանքը մերժվեց: Ես բազմիցս խնդրել եմ թույլ տալ ինձ աշխատել տանից, քանի որ վախենում էի վարակվելուց և իմ ընտանիքին վարակելուց, բայց պատասխանն էր «ՈՉ»:

Վերջին կաթիլը ղեկավարության հանձնարարությունն էր՝ թարգմանել բոլոր վատ մեկնաբանությունները վարչապետի հասցեին, որպեսզի ուղարկվեն Մոսկվա»,- գրում է նա: