Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով

07.12.2019

Յունիբանկը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար մշակել է հատուկ վարկային քարտեր` շահավետ պայմաններով:

Վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչև 3 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14.4%: Տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է 24 ամիս մարման ժամկետով: Քարտի տրամադրումը և վարկային հաշվի սպասարկումն իրականացվում է անվճար:

Վարկային քարտերի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Վարկային քարտեր» բաժնում կամ դիմել տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով: