Յունիբանկը և Յունիստրիմն առաջարկում են Cash2Card ծառայությունը

05.12.2018

Յունիբանկը և Յունիստրիմ դրամական փոխանցումների միջազգային համակարգը հաճախորդներին առաջարկում են Cash2Card հարմարավետ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս փոխանցում կատարել քարտի համարով: Ցանկացած անձ կարող է Յունիստրիմի սպասարկման կետերում կանխիկ գումար մուտքագրել իր կամ այլ Visa, Master card/Maestro, Տինկոֆբանկի քարտերին` նշելով միայն դրամական փոխանցում ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:

Ծառայությունը այժմ հասանելի է Յունիբանկի գլխամասային գրասենյակում, «Կենտրոն», «Կոմիտաս» և «Մալաթիա» մասնաճյուղերում: Մոտ ժամանակներս բանկը կընդլայնի ծառայությունը մատուցող մասնաճյուղերի քանակը:

Ծառայության նպատակը դրամական փոխանցումների գործընթացի էլ ավելի պարզեցումն ու արագացումն է: