Ծանուցում Արաբական Միացյալ Էմիրություններ կատարվող փոխանցումների վերաբերյալ. Ինեկոբանկ

10.01.2019

Ինեկոբանկը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով կատարվող փոխանցման վճարման հանձնարարականի մանրամասներում, ելնելով փոխանցման նպատակից, անհրաժեշտ է նշել համապատասխան կոդը՝ համաձայն կցված աղյուսակի։ Նշված պայմանը չկատարելու պարագայում փոխանցումը շահառու բանկի կողմից կարող է չընդունվել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով հետևյալ ֆայլը։