Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղ: Ամերիաբանկ

04.11.2019

Ամերիաբանկը հայտարարում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի մեկնարկի մասին: Արշավի շրջանակում  ս.թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ բացի′ր «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, մասնակցի՛ր գովազդային վիճակահանությանն ու ստացի′ր հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: 

Վերոնշյալ ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ SMS հաղորդագրությամբ կուղարկվեն հերթական համարներ, որոնցից կընտրվի մեկ երջանիկ հաղթող ս.թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով: 

Ի դեպ, գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացելու դեպքում կստանաս նաև MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ: 

Ինչպե՞ս ստանալ IPhone X հեռախոսի հաղթող դառնալու հնարավորություն 

  • Այցելի՛ր smart.ameriabank.am
  • Արա՛ սելֆի
  • Բացի՛ր հաշիվ մեկ ժպիտով և դարձիր գովազդային վիճակախաղի մասնակից

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. խնդրում ենք «Սմարթ» հաշիվ բացելիս օգտվել Safari կամ Google Chrome զննարկիչներից: 

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ այստեղ: