Շաբաթվա ընթացքում Արդշինբանկը սպառողական վարկերի տրամադրման բարձր ցուցանիշ է գրանցել

15.05.2020

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արդշինբանկը տրամադրել է սպառողական վարկեր՝ ընդհանուր 1,8 միլիարդ դրամի չափով: Այս ցուցանիշը վերականգնել է այն մակարդակը, որն արձանագրվում էր մինչ երկրում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարելը:  

Ըստ Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկ է ներկայացվել ավելի քան 4,100 հայտ: Մանրածախ բանկային բիզնեսի շուկան նաև արձանագրում է դիվերսիֆիկացիայի բավարար մակարդակ: Ըստ Արտակ Խաչատրյանի լայն պահանջարկ են վայելում ինչպես «ակնթարթային վարկերը», որոնք կարող են տրվել առանց բանկ այցելելու բանկի բջջային հավելվածի միջոցով, այնպես էլ աշխատավարձերով ապահովված վարկերը, էքսպրես, սպառողական վարկերը, որոնք ապահովված են անշարժ գույքով, ուսանողական վարկերը: Հաճախորդների նման ակտիվությունը բանկում բացատրում են երկրում տնտեսական ակտիվության ու առօրյա կյանքի ռիթմի աստիճանական վերականգնմամբ: