«Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակ` Raiffeisen Bank International-ից

12.07.2019

Evocabank-ը Raiffeisen Bank International-ի կողմից փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին: 

STP (Straight-Through Processing)-ը վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ է, որը բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանը:
Ինչպես նշում է Միջազգային արտարժութային գործառնությունների բաժնի պետի պաշտոնակատար Անահիտ Գրիգորյանը․ «Այս հեղինակավոր մրցանակը վկայում է նաև աշխատողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի և Evocabank- ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների արդյունավետության մասին: Այն հավաստում է, որ Evocabank- ի հաճախորդներն ու գործընկերները ստանում են վճարման առավել հուսալի ծառայություններ»:

Մենք շարունակում ենք բարելավել մեր ներքին գործընթացները` մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:
Evocabank-ը mobile-first ֆորմատով աշխատող Հայաստանում առաջին և միակ բանկն է, որն առաջարկում է արագ, պարզ և հարմարավետ ծառայություններ իր գործընկերների համար: