Նոր առաջարկ` ՀՀ դրամով ավանդ ներդրողների համար. Ամերիաբանկ

08.06.2019

 

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև ս.թ. հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների):  Այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.

  • Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ  դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)
  • Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%
  • Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:

Հիշեցնենք, որ «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ:

 

ՀՀ բանկերի բոլոր ավանդների տոկոսադրույքները այստեղ