Moody’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

28.08.2019

Միջազգային վարկանիշավորող  Moody’s  Investor Service  գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Moody’s–ը փոփոխել է նաև վարկանիշին տրված բնորոշումը՝ կայունից դրական:

Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody’s-ի գնահատմամբ, ըստ որի՝ տնտեսական աճի խթանների դիվերսիֆիկացիան և մակրոտնտեսական քաղաքականության աստիճանական կայունացումը բարձրացնում են Հայաստանի տնտեսական ճկունությունը: Կառավարության ֆինանսների ամրապնդմանն ուղղված ընթացիկ միջոցառումները ևս կնպաստեն սուվերեն հարկաբյուջետային  ուժի վերականգմանը, որը նվազել է 2014-17 թվականների ընթացքում:

Գործակալության զեկույցում նշված է, որ վարկանիշի կայուն բնորոշումն արտացոլում է համասարակշռված ռիսկերը: Շարունակական բարեփոխումների իրականացումը բարձրացնում է Հայաստանի ինստիտուցիոնալ վստահելիությունը և կառավարության արդյունավետությունը:

Moody's-ը միաժամանակ բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ տեղական արժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները՝ «Baa2»-ից դարձնելով «Baa3»: Երկարաժամկետ արտարժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները նույնպես բարձրացվել են՝ համապատասխանաբար «Ba1»-ից «Ba2» և «B1»-ից «B2»: Կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները մնացել են անփոփոխ: