Ինքնասպասարկում զանգի օգնությամբ ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ

10.07.2019

Կոնվերս բանկը ներդրել է նոր, արդիականացված "Զանգերի կենտրոն" ծառայություն՝ ինքնասպասարկման հնարավորությամբ:

"Սա Կոնվերս Բանկի հաճախորդների սպասարկման հարմարավետության, արագության և հասանելիության ուղղությամբ հերթական քայլն է: Ներդրված ինքնասպասարկման համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետև օրվա ցանկացած պահի կարող են ստուգել իրենց բանկային հաշիվների մնացորդները, կատարել քարտերի բլոկավորում, պատվիրել հետզանգ Բանկի աշխատանքային ժամերին",- ասել են Կոնվերս Բանկում:

 

Ինքնասպասարկման համակարգից կարող եք օգտվել՝ զանգահարելով +374 10 511 211 հեռախոսահամարին: