Հիփոթեքային վարկեր Յունիբանկից` 7.5% տարեկան տոկոսադրույքով

06.11.2019

Հատուկ ակցիայի շրջանակներում Յունիբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր եվրոյով` 7.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է առաջնային և երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունից ստացված գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար: «Դասական» վարկի առավելագույն գումարը կազմում է 150 000 եվրո, ժամկետը` 20 տարի, կանխավճարը` սկսած 30%-ից: Ակցիան կգործի մինչև 31.01.2020թ.:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Եվրոյով հիփոթեքային վարկերի նկատմամբ կար հստակ պահանջարկ, և մենք որոշեցինք ակցիայի շրջանակներում մեր հաճախորդներին հնարավորություն տալ ձեռքբերելու գույքն ավելի մատչելի պայմաններով: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում», - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: