ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 12-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը

12.02.2019

ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 12-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը: «Հովհաննես Թումանյան-150» Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին եւ դրվագ պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի): Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է եւ ստորագրությունը: Ձախ մասում գրողի ծննդյան եւ մահվան տարեթվերն են՝ «1869» եւ «1923»: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10000 դրամ Մետաղը/հարգը ոսկի 9000 Տրամագիծը 22,0 մմ Քաշը 8,6 գ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Քանակը 500 հատ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: