ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

25.03.2020

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու եւ վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները: ՀՀ կենտրոնական բանկը եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից եւ առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել consumerinfo@cba.am հասցեին: