ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը Ավան վարչական շրջանում

06.05.2019

Բանկը, կարևորելով  իր հաճախորդների ֆինանսական պահանջմունքները և հարմարավետությունը, մշտապես վերանայում է իր մասնաճյուղային ցանցը: ԱՎԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ բացումը Բանկի համայնքային ընդլայման հերթական փուլն է: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, շարունակելով իր որդեգրած քաղաքականությունը, իր հաճախորդներին է ներկայացնում ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2019թ. հունիսի 6-ը, ԱՎԱՆ մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Բանկի ծառայություններից արտոնյալ պայմաններով,-նշեց Բանկի գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:


Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ Բանկը հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման և զարգացման, միջոցների ներգրավման, նոր շուկաների յուրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում:

ԱՎԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ առաջին տարածքային ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում, որը գտնվում է ք. Երևան, Ավան վաչական շրջան, Խուդյակովի 177/7 հասցեում: Մասնաճյուղի հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:30-ը: Հաճախորդների ժամանակը խնայելու և հերթերից խուսափելու համար մասնաճյուղում կգործի հերթերի կառավարման սարք, իսկ այն հաճախորդները, ովքեր կցանկանան ամրագրել  հերթը  իրենց համար նախընտրելի օրը և ժամին, կարող են օգտվել Earlyone հավելվածից:

Բանկն արդեն ունի 52 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 29-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: 


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ