ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Platinum և Visa Infinite քարտապանների համար այսուհետ կգործի անվճար այցելություններ LoungeKey սպասասրահներ

26.08.2019

Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր  Պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներից ամբողջ աշխարհում:

Առաջարկը հասանելի է Visa Platinum և Visa Infinite քարտապաններին`

  • Visa Platinum - 2 անվճար այցելություն օրացույցային տարում
  • Visa Infinite - 6 անվճար այցելություն օրացույցային տարում

Բացահայտեք LoungeKey սպասասրահների առավելությունները`

  • մշտական ջերմ ընդունելիություն` անկախ թռիչքի տոմսի դասից և ավիաընկերությունից
  • հարմարավետ կահավորված սպասասրահներ
  • անվճար հյուրասիրություն
  • ինտերնետ հասանելիություն
  • բանակցությունների սենյակ
  • LoungeKey բիզնես սրահները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր օդանավակայաններում

Անվճար այցելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը LoungeKey սպասասրահներներում համապատասխան աշխատակցին ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գործող Visa Platinum կամ Visa Infinite քարտերից որևիցէ մեկը, նստեցման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ (ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի փաստաթղթերը):

Ծառայություններից առավել հարմարավետ օգտվելու համար` ստեղծվել է LoungeKey հավելված, որը կարելի է ներբեռնել Apple App Store և  Google Play հարթակներում:

Ներբեռնելով բջջային հավելվածը` քարտապանը ստանում է ամբողջական տեղեկատվություն օդանավակայաններում LoungeKey սպասասրահների գտնվելու վայրերի մասին և կարող է ստուգել հասանելի անվճար այցելությունների քանակը:

Մանրամասների համար կարող եք այցելել cis.visa.com