ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես է գալիս նոր ՝«Բիզնես-Ավտո» վարկատեսակով

31.07.2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես է գալիս նոր ՝«Բիզնես-Ավտո» վարկատեսակով, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

Տվյալ վարկատեսակը հնարավորություն կտա առանց ֆինանսական վերլուծության՝ կազմակերպության կարիքների համար ձեռք բերել տրանսպորտային միջոց:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ վարկ կամ վարկային գիծ մինչև 7 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, 12-16% տարեկան անվանական տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից) և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկը կամ վարկային գիծը հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել  ՀՀ Դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով:

«Բիզնես-Ավտո» վարկատեսակի տրամադրումը իրականցվելու է պարզ, արագ և հաճախորդի համար  նվազագույն ծախսերով: