Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 0.8 տոկոսով

06.06.2019

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 0.8 տոկոսով, կազմելով  5 մլրդ 488.2 մլն դոլար, իսկ 2018թ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր  5 մլրդ 532.9 մլն դոլար, այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ս.թ մարտի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքից 1 մլրդ  789.4 մլն դոլար պետությունը պարտք է Համաշխարհային բանկին, որը ընդամենի նկատմամբ կազմում է 32.6 տոկոսը, մյուս խոշոր վարկատուներն են՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ – 729.5 մլն դոլար, Ասիական զարգացման բանկ – 719.7 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկ - 231.3 մլն դոլար: