«Ժամանակ». Վարկով ապրող նախարարը. Հակոբ Արշակյանը հիպոթեքով է ցանկանում բնակարան գնել

03.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։ Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։

 

Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։ Վերջինները երբեք բնակարան չէին գնի հիպոթեքով, այն էլ՝ սոցիալական տարբեր ծրագրերով, այլ ամենաշքեղ բնակարանը կգնեին պետության միջոցներով կամ կխլեին ինչ-որ մեկից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում