Fitch-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+» վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ

03.04.2019

Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:

Ինչպես նշված է Fitch Ratings-ի մամլո հաղորդագրությունում, Բանկի վարկանիշը հիմնված է այնպիսի ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպիսին են ակտիվների կայունությունը, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարը, ինչպես նաև շահութաբերության մակարդակը, որոնց նպատասում է նաև տնտեսության ցիկլային աճը:

Հիշեցնենք, որ Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից (Fitch and Moody’s) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: