Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ

04.04.2019

Սույն թվականի ապրիլի 3-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ /ՀԱԱԳ/ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC) գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը ստորագրել են համագործակցության հուշագիր:

 

Կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագրի միջոցով ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

ՀԱԱԳ-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերից 12-ի հետ: