Evocabank-ում այսուհետ կարելի է ստանալ հիփոթեքային վարկ ավելի ցածր` 7.5% կանխավճարով

15.04.2019

Evocabank-ում  բարելավվել են հիփոթեքային վարկավորման պայմանները: Այսուհետ բնակարան երիտասարդներին ծրագրով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն սկսած 7.5% կանխավճարով՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման:

Ծրագրի շրջանանակներում  ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 70-ը, իսկ ամուսիններից յուրաքանչյուրի  տարիքն արդեն կարող է գերազանցել  անգամ 35-ը:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 6.8%, որից՝

  • Երևանում սուբսիդավորվում է 2%-ը և կազմում 4.8%
  • Մարզերում՝ 4%-ը և կազմում 2.8%

Վարկի մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:

Ինչպես նշում է Evocabank-ի մանրածախ գործառնությունների Վարչության պետ բաժնի պետ Սերգեյ Գասպարյանը. «Համոզված ենք՝ այս բարելավումը մեծ դրական արձագանք կունենա: Այն հնարավորություն կտա բազմաթիվ ընտանիքներին ներգրավվելու ծրագրին ու ձեռք բերելու բնակարան հարմար պայմաններով: Նշեմ նաև, որ Բանկի սեփական միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում»:

Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը մինչև սուբսիդավորումը կազմում է 7.2%` 6.8% անվանական տոկոսադրույքի դեպքում:


ՀՀ բոլոր բանկերի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներին ծանոթացեք այստեղ