Evocabank-ը նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

04.12.2019

Evocabank-ում այսուհետ կարելի է ստանալ հիփոթեքային վարկեր արդեն ավելի ցածր, իջեցված տոկոսներով:

Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է՝

  • 10.3%՝ անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում*,
  • 11.8%՝ վերանորոգելու դեպքում**:

 

Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերի դեպքում՝ Ազգային հիփոթեքային ընկերության 4-րդ փուլ ծրագրի շրջանակներում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է՝

  • 9.3%՝ անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում***,
  • 10.8%՝ վերանորոգելու դեպքում****:

Երկու ծրագրերի համար սահմանված մարման առավելագույն ժամկետը 20 տարի է:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 11.39%:
** Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 13.26%:
*** Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 11.40%:
**** Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.15%: