Evocabank-ը հանդես է եկել նոր ակցիա-ով. Բոլորին նվեր՝ Smart TV

23.10.2019

Մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով տուն կամ բնակարան Evocabank-ի ցանկացած հիփոթեքային վարկով` բոլոր վարկառուները կստանան SMART հեռուստացույց՝ որպես նվեր:

Ակցիային մասնակցում են նվազագույնը 10 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարով հիփոթեքային վարկեր վերցրած վարկառուները:

Evocabank-ը տրամադրում է 3 տեսակի հիփոթեքային վարկեր՝

1. Բնակարան երիտասարդներին ծրագրով՝

  • Սկսած 7.5% կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,
  • 6.8% տարեկան անվանական տոկոսադրույք, որից՝
    • Երևանում սուբսիդավորվում է 2%-ը և կազմում 4.8%,
    • Մարզերում՝ 4%-ը և կազմում 2.8%,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 15 տարի:

 

2. Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրով՝

  • Սկսած 10% կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,
  • 10.8%՝ Երևանում անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու համար,
  • 9.8%՝ մարզերում գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու համար,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 20 տարի:

 

3. Բանկի սեփական միջոցներով՝ 

  • Սկսած 0% կանխավճար,
  • Վարկի մարման առավելագույն ժամկետ` 20 տարի:

 

Evocabank-ը կնվիրի հիփոթեքային վարկ վերցրած իր գործընկերոջ ընտրությամբ Smart հեռուստացույցը՝ սահմանված մոդելների շրջանակներում:

Ակցիային կմասնակցեն հիփոթեքային վարկի այն դիմումները, որոնք կընդունվեն մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը, սակայն կարող են Բանկի կողմից հաստատվել ավելի ուշ։ Նվերը տրամադրվում է հիփոթեքային վարկի դիմումը Բանկի կողմից հաստատվելուց հետո։