Ծանուցում Հայէկոնոմբանկի վարկառուների համար

09.01.2019

Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ 2019թ-ի հունվարի 1-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ, վարկային պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարումները հաճախորդի կողմից կարող են իրականացնել մինչև սույն թվականի հունվարի 15-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ չեն հաշվարկվի տույժեր և վարկը չի համարվի ժամկետանց: Այս պայմանը չի վերաբերում մինչև հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում առկա գործող ժամկետանց վարկերին: