Բացվեց Յունիբանկի «Նորագավիթ» մասնաճյուղը

25.09.2019

Այսօր Երևանում բացվեց Յունիբանկի 51-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում` Արշակունյաց 73/5 հասցեում:

«Նորագավիթ» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն:

Նորաբաց մասնաճյուղն ունի ընդարձակ սպասարկման սրահ, որում գործում է հերթերի կառավարման համակարգ: Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են նաև սպասարկվել ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:


Յունիբանկի բոլոր մասնաճյուղերը այստեղ