Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ» Global Finance ամսագրի կողմից

02.10.2019

«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկը արժանացել է 2019թ. «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:

«Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակը շնորհվել է Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների հիման վրա: Այս տարի հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 110 երկրների առաջատար բանկերը:

Արդշինբանկը 6-րդ տարին անընդմեջ արժանանում է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին, որը բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից է: