Առաջին անգամ Հայաստանում` «Online Ապառիկ» Evocabank-ից

10.08.2019

Առաջին անգամ Հայաստանում Evocabank–ը սկսում է «Online Ապառիկ»-ի ներդրման գործընթաց և օնլայն առևտրով զբաղվող բոլոր կազմակերպություններին հրավիրում համագործակցության:

Այսուհետ օնլայն առևտուր իրականացնող կազմակերպություններն իրենց կայքերում և հավելվածներում կկարողանան ներդնել «Online Ապառիկ» համակարգը, որի արդյունքում բացի անկանխիկ քարտային վճարումներ ընդունելուց,  իրենց հաճախորդներին կընձեռեն օնլայն եղանակով ապառիկ ձևակերպելու հնարավորություն։ Evocabank-ի կողմից մշակված «Online Ապառիկ» համակարգը հնարավորություն կտա կազմակերպություններին ավելացնել վաճառքներն ու կրճատել ծախսերը՝ արդյունքում առաջ անցնելով մրցակիցներից և ունենալով բիզնեսի արդյունավետության աճ։

Եվս մեկ նորություն Evocabank-ից՝ տեղում՝ վաճառքի կետերում գործող ապառիկի ծառայությունը մեր գործընկերների համար դարձել է ավելի պարզ և հարմար։ Մասնավորապես՝ հայտերի լրացման և մշակման արագությունը բերվել է առավելագույնի։

Լինելով mobile-first ֆորմատով աշխատող առաջին և միակ բանկը Հայաստանում՝ մենք շարունակում ենք բարելավել մեր ծառայությունները` մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ: