Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը

12.04.2019

Յունիբանկը ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը: Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:

Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9 մլրդ դրամի տույժ և տուգանք: