«Ամանորյա երազանք» հիփոթեքային ԱԿՑԻԱ #Արարատբանկ

15.11.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, ամանորյա տոներին ընդառաջ, առաջարկում է «Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիան։ Ակցիայի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն առանց Բանկի կողմից գանձվող հայտի ուսումնասիրության, փաթեթի միանվագ սպասարկման վճարների, գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների։ Այսինքն՝ ակցիայի շրջանակներում բոլոր այն հաճախորդները, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի ձեռքբերման համար, կվճարեն միայն վարկի տոկոսագումարները և գույքի ապահովագրության վճարը։ Ավելին՝ «Ամանորյա երազանք» ակցիայի շրջանակում 1-5 տարի ժամկետով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի անվանական տոկոսադրույքը 12․5%-ի փոխարեն կկազմի 12%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8․99%-ի փոխարեն՝ 8․5%: Վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի՝ 12․8%-14.4%, ԱՄՆ դոլարի դեպքում` 9%-10.7% :

Ակցիան տարածվում է նաև այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերը տեղափոխելու դեպքում։

«Ամանորյա երազանք» ակցիայի նպատակն է դարձնել ամանորին ընդառաջ հիփոթեքային վարկավորումը հանրության լայն զանգվածների համար առավել հասանելի։