IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

06.06.2020

IDBank-ի և Idram-ի թվային հարթակն անընդմեջ կատարելագործվելով` իհարկե հաշվի առնելով հաճախորդների ցանկություններն ու առաջարկությունները՝ այժմ արդեն հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակ կորցնելու պատվիրել IDBank-ի Visa Gold, Visa Signature, Visa Infinite տեսակի դեբետային քարտերը՝ ցանկացած արժույթով և անվճար առաքման հնարավորությամբ։

«Idram Rocket Visa քարտի օրինակով մեր հաճախորդներն արդեն գիտեն, որ այն կարելի է պատվիրել Բանկի կայքում, IDBanking.am առցանց հարթակով և Idram բջջային հավելվածով։ Հատկապես Idram-ում այս հնարավորությունը շատ է դուր եկել մեր հաճախորդներին, քանի որ քարտը հնարավոր է պատվիրել հեռախոսով՝ արագ ու հարմարավետ՝ անգամ Բանկի հաճախորդ չլինելով՝ անցնելով հեռավար նույնականացում։ Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական արձագանքները՝ ստեղծեցինք հնարավորություն Idram հավելվածից պատվիրելու Բանկի այլ քարտեր ևս», -ասել է Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանը:

IDBank-ի քարտերը պատվիրելու համար Idram հավելվածում անհրաժեշտ է մուտք գործել «Բանկինգ» բաժին՝ և սեղմելով «պատվիրել նոր քարտ» կոճակին, ընտրել Ձեր նախընտրած քարտն ու պատվիրել։ Քարտի տրամադրման և սպասարկման բոլոր պայմանները կգտնեք հենց հավելվածում։

Երևանի տարածքում քարտերը կստանաք անվճար առաքմամբ։

 

Idram հավելվածին կցելով քարտը՝ կարող եք օգտվել անհպում՝ QR և NFC վճարումների մոտ մեկ տասնյակ լուծումներից ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ 200 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց՝ կոմունալներ, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և այլն։

IDBank-ի և Idram-ի համատեղ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Idram հավելվածը, դառնալ Պրեմիում պլյուս հաճախորդ

և սինքրոնացնել հաշիվները։ IDBank-ի քարտերը կարելի է պատվիրել նաև IDBank-ի կայքում, ինչպես նաև IDBanking.am առցանց հարթակում։

Ձեր նախընտրած քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։