ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ՝ ՙABB-ԱՎՏՈ՚ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՈՎ

01.02.2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է բարելավված և ավելի շահավետ պայմաններով ՙABB-Ավտո՚ վարկատեսակը:

Տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով ֆիզիկական անձանց տրամադրվող այս վարկատեսակն առանձնանում է մի շարք առավելություններով, ինչպիսիք են.

  • Վարկի առավելագույն գումարի սահմանաչափ` մինչև 20 միլիոն ՀՀ դրամ
  • Վարկի մարման հնարավորություն՝ մինչև 10 տարի
  • Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 15-17%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 17.8-24%
  • Տրանսպորտային միջոցի վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում գնահատված շուկայական  արժեքը
  • Երրորդ երկրից տրանսպորտային միջոցի ներկրման նպատակով վարկավորման հնարավորություն

ՙABB-Ավտո՚ վարկատեսակի պայմանների վերանայման և բարելավման հիմքում ընկած է հաճախորդների համար առավել ճկուն և բարենպաստ պայմաններ ստեղծելը: