Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագրի նոր պայմանները

07.03.2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու նոր պայմանները.

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում՝

✅Կհանվի ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը

✅Տոկոսադրույքը 9,5%-ի փոխարեն կկազմի 7,5%

✅Մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի

✅Կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը