Արցախբանկը հանդես է եկել նոր առաջարկով՝ «ՀԻՓՈԹԵՔ +» վարկային գիծ

08.02.2019

Արցախբանկը հանդես է գալիս ֆինանսավորման նոր առաջարկով՝ նախատեսված Բանկի այն հաճախորդների համար, ովքեր ունեն առնվազն 3 տարի սպասարկվող հիփոթեքային վարկ: 
 
«ՀԻՓՈԹԵՔ +» վարկային գծի միջոցով Բանկի պարտաճանաչ հաճախորդները կարող են օգտվել վարկավորման հետևյալ գրավիչ պայմաններից.

· վարկի արժույթը՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար 
· վարկի ժամկետը՝ մինչև 36 ամիս.
· վարկի գումարը՝ մինչև 1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
· ամսական սպասարկման վճարը՝ ընդամենը 0.1%.
· առանց երաշխավորության.
· առանց վաղաժամկետ մարման տույժերի:
 
Վարկային գիծը տրամադրվում է Maestro քարտով՝ սպառողական նպատակով անկանխիկ գնումներ/վճարումներ կատարելու համար: 
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում և այստեղ

Ծանոթացեք բոլոր բանկերի վարկային գծերին ԱՅՍՏԵՂ